Մանուկյան. Կիրանցում փշալարերից 15 մետրի վրա տուն կա, առիթ լինի, մարդիկ չեն կարողանալու ոգելիչ խմիչք օգտագործել
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Պետական սահմանի» մասին օրենքից մեջբերում արեց, ըստ որի՝ օրենքում հստակ արձանագրված է սահմանային գոտի և սահմանայի շերտ։ Մասնավորապես նա նշեց, որ սահմանային գոտին մինչև 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչև 1 կմ լայնությամբ, ընդ որում՝ սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ. օրինակ՝ արգելվում է ոգելիչ խմիչք օգտագործել, իրենց հետ վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման, առևտրային գործունեության ծավալման սահմանափակումներ են գործում և այլն։
«Կիրանցում անցկացված փշալարերից մոտ 15 մետր այն կողմ տուն է։ Համաձայն օրենքի, դա դիտվում է որպես սահմանային շերտ։ Ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակիչների ամբողջական կենսագործությունը չխաթարվի, քանի որ համաձայն այս օրենքի, պայմանական Կիրանցի այս բնակչի տանը եթե որևէ առիթ լինի, չեն կարող ոգելիչ խմիչք օգտագործեն կամ որոշի 24-ժամյա խանութ բացի, ինչն արգելվում է։ Այսինքն ամբողջությամբ խաթարվելու է Կիրանցի բնակիչների բնականոն կենսագործունեությունը»։
Նիստին ներկա ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ հարցին չի կարող խորքային առումով պատասխանել, եթե հետևողականորեն ցանկանում է ստանալ հարցի պատասխանը, պատգամավորը կարող է գրավոր հարցում ուղարկել, մանրամասն կպատասխանեն։
Մանուկյանն ասաց. «Իրավաբան չեմ, բայց կարդում եմ տեքստը, հասկանում եմ՝ մինչև 1 կմ գործում է սահմանային շերտ, որը բնակիչներին բավականին սահմանափակումների է ենթարկում։ Անպայման հետևողականորեն կլինեմ, որովհետև այս ընթացքում ինչ բարձրաձայնում էինք, կոնկրետ մեկ օրինակով ասում եմ, թե ինչպես է խաթարվում Հայաստանի քաղաքացու, Կիրանցի բնակչի ամբողջական կենսագործունեությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
- Կարո՞ղ ա սրա համար պետք է շնորհակալություն հայտնենք․ Կիրանց գյուղի բնակիչ
- Նարեկ Զեյնալյան կնշեք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում․ Կիրանց գյուղի բնակիչ
- Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
- Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանց այցելած ՔՊ-ականներին
- Քանդված շինություններ, հանձնվելիք ճանապարհ, Ադրբեջանի դրոշ. ինչ եք տեսել ՔՊ-ական Լուսինե Բադալյանը Կիրանցում ու հպարտություն ապրել
- Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
- Կիրանցում Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս
- Կիրանցեցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
- Կար տուն, հիմա՝ չկա․ Կիրանց գյուղի բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին