Գինեվետ գյուղում լարված իրավիճակ է
Արարատի մարզի Գինեվետ գյուղում լարված իրավիճակ է։
Այստեղ նոր ցեմենտի գործարանի կառուցման նախագծի հանրային լսումներ են հրավիրվել։ Բնակիչները դեմ են գործարանի կառուցմանը։
Ցեմենտի գործարանը կլինի Արարատի մարզում երկրորդը, ինչը խիստ անհանգստացրել է թե մարզի բնակչությանը եւ թե բնապահպաններին։
Նրանք պահանջում են Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում։ Գինեվետը Վեդի համայնքի կազմում է ընդգրկվել համայնքերի խոշորացման ծրագրի արդյունքում։
«Թող գա էսքան մարդու պատասխան տա, որ չէր կարողանում 40 հա-ն 40 հազար հա-ից տարբերել»,-հայտարարեց մի կին բնակիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին