Վրաստանում թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը՝ մութ, ինչո՞ւ. ՔՊ-ականը՝ ՏԿԵ փոխնախարարին
«Վրաստանի տարածքի թունելները շատ լուսավոր են, գալիս ենք՝ Դիլիջանի թունելը մթության մեջ է»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին։
Փոխնախարարն ասաց, որ ոչ միայն լուսավորության խնդիր կա, նաև հրդեհային, տարհանման համակարգերի և մի շարք այլ խնդիրներ. «Մենք պարտավորվել ենք, որ ներդնելու ենք Եվրոպական միության թունելների անվտանգության պահանջները, այդ թվում լուսավորության և մնացած անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում, այլ փոփոխություններ պետք է անենք։
Վարձել ենք միջազգային խորհրդատվական ընկերություն, որը կատարել է համալիր ուսումնասիրություն և առաջարկել է լուծումներ: Այդ թվում լուսավորությունը պետք է վերանայվի և համապատասխանեցվի անվտանգության բարձր պահանջների»։
Նա տեղեկացրեց, քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու, այդպիսի վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը կարող է օգտագործվել որպես տարհանման թունել կամ երթևեկությունը ընդլայնող, նոր թունելի կառուցումը նոր ստանդարտներով շատ ավելի նպատակահարմար է և ճանապարահային ենթակառուցվածքի զարգացան տեսանկյունից հիմնավորված, քանի որ այդ հատվածում երթևեկության ինտենսիվությունը շատ բարձր է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում