Թրամփը Բայդենին հրավիրում է հերթական բանավեճի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնել։ Այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Հիշեք, նա (Բայդենը - խմբ.) շատ վատ տղա է: Մի խղճացեք նրան: Այս գիշեր ես պաշտոնապես Ջոյին առաջարկում եմ հնարավորություն «վերականգնի» ինքն իրեն աշխարհի առաջ... Եկեք այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնենք, որպեսզի քնկոտ Ջո Բայդենը կարողանա բոլորին ապացուցել, որ կարող է նախագահ դառնալ»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի նախկին առաջնորդը նշել է, որ այդ բանավեճերը պետք է տեղի ունենան առանց մոդերատորների։
Հունիսի վերջին տեղի է ունեցել Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճը։ Վեստի.ռու-ն գրում է, որ CNN-ի հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակ է շնորհել Թրամփին։ The Wall Street Journal-ի տվյալներով, Կոնգրեսի դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել Բայդենի, նրանց կարծիքով, անհաջող ելույթի պատճառով։ Կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել նրան դուրս գալ ընտրապայքարից և տեղը զիջել ավելի երիտասարդ քաղաքական գործչին։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն ասել է, որ միայն ինքը կարող է «դիմակայել Պուտինին»
- Washington Post-ը Բայդենի՝ մրցապայքարը լքելու մասին խոսք է պատրաստել
- Թրամփի հետ բանավեճից հետո Բայդենը բուժզննում է անցել
- Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
- New York Times-ի խմբագրական խորհուրդը Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը
- CNN-ի մեկնաբանները «պարզապես դանակներ խրեցին Բայդենի թիկունքից». Մասկ