ԿԳՄՍՆ-ն հաշվի չի առնում Կոնսերվատորիայի հարցում մասնագիտական համայնքի կարծիքը, անտեսում ավելի քան 6000 անձի պահանջները
Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ԿԳՄՍ նախարարությունից ստացել է Կոնսերվատորիայի դիմում-պահանջի` ստորագրահավաքի պատասխանը։
Այս մասին հայտնում Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ՝ տեղադրելով պատասխանի տեքստը.
«ԿԳՄՍ-ն խուսափել է մեր պահանջին հստակ պատասխան տալ, հղում անելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքին։
Այս ոչինչ չասող տեքստը նշանակում է, որ
ա) ըստ էության նախարարությունը ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ընդունելու որևէ առաջարկություն, բողոք:
բ) Հաշվի չեն առնվում մի ամբողջ մասնագիտական համայնքի պրոֆեսիոնալ կարծիքը և ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ ստորագրահավաքին մասնակցած 6290 անձի արդարացի պահանջները։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան տեղափոխելով և այլ բուհերի հետ միավորելով մեծ հարված է հասցվելու հայ ազգային մշակույթին և բարձրագույն երաժշտական կրթությանը և այդ քայլով ԿԳՄՍ-ն հետևողականորեն խախտում է ուսանողների և դասախոսների իրավունքները:
ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ մասնագիտական և ուսանողական ամբողջ համայնքը տալու է համապատասխան գնահատական և չի թույլատրելու այս ծրագիրը իրականացնել»,- նշում են Կոնսերվատորիայի միասնակն շարժումից։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Հովհաննիսյանն այլևս Կոնսերվատորիայի ռեկտորը չէ
- Կոնսերվատորիայի ուսանողուհի Շուշաննա Պուչինյանը ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
- Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի քանոնահար Ելենա Թորոսյանը Արվեստների 28-րդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է Գրան Պրիի
- Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան
- Կոնսերվատորիայի ուսանողը Արվեստների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
- Կոնսերվատորիայի ռեկտոր չի առաջադրվի ռեկտորի գալիք ընտրություններում
- Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- «Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
- Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
- Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան