Վաղը Ս.Աննա եկեղեցու բակում՝ արցախահայության իրական խնդիրների մասին
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը տեղեկացնում է. «Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Մեր հերթական հավաքի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։
Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին