Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ ու չպետք է դրանք բաց թողնել. Սամանթա Փաուեր
«Խաղաղության պայմանագիրը կբացի լուրջ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- Երևանում ասուլիսում ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը։
Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր անել, սահմանները բացվեն ապրանքների համար և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ։
«Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, զգայուն երկու երկրների կառավարությունների, ժողովրդների համար։ ԱՄՆ տեսանկյունից մի բան միանշանակ է՝ կողմերը պետք է հաշվի առնեն բացվելիք հնարավորությունները, որ այդ հնարավորություններն այնքան կարևոր են, որ չի կարելի դրանք բաց թողնել»,- ասաց նա։
Փաուերը տեղեկացրեց, որ այս պահին կամ մի քանի ժամից Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում պետքարտուղար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։
«Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կողմերն անցել են անհավանական մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը մտքեր են փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ
- ԱՄՆ-ն շարունակում է աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր
- ԱՄՆ-ն վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը ՀՀ ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը. ԱՄՆ ՄԶԳ
- ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան