Ինչո՞ւ չի կանխվել Դավիթ Բաբայանի՝ որպես պետական գաղտնիք կրողի փոխանցումը Ադրբեջանին. Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Արցախի Հանրապետությանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված մի քանի հարցով դիմեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ կապված գաղտնիության ռեժիմի հետ, կարող է Սիմոնյանն անդրադառնալ այդ հարցերին նաև հետագայում։
«Հատուկ պետական պաշտապանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովելու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության կողմից, խոսքս Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի մասին է։ Հետաքրքրի է՝ այս մարդկանց թիկնազորը որտե՞ղ է։
Ինչո՞ւ չի կանխվել Դավիթ Բաբայանի՝ որպես պետական գաղտնիք կրողի փոխանցումը Ադրբեջանի անվտանգության պետին։
Օպերատիվ հաշվառման նյութերը ոչնչացվե՞լ են՝ ե՞րբ, որտե՞ղ, տարհանվե՞լ են Հայաստան, ե՞րբ։
ԱԱԾ անձնակազմը ե՞րբ է լքել Ղարաբաղի տարածքը։
Ժամանակը կարևոր է՝ մինչև սեպտեմբերի 19-ը, թե՞ դրանից հետ։ Ղարաբաղի ԱԱԾ ունեցե՞լ է պետական ապարատի տարհանելու պլան, եթե ունեցել է, ի՞նչ է արվել»,- այս հարցադրումներն արեց Վ.Գաբրիելյանը։
ԱԱԾ փոխտնօպրենն ասաց, որ այս հարցադրումներին պատրաստ չէ այս պահին անդրադառնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան