Միրզոյանի ակամա-կույր հանդիպումը Բայրամովի հետ
Մինչ քաղաքական վերլուծաբանները կանխատեսում էին, թե ինչ սպասել և արդեն ինչեր չսպասել Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից, ԱԳՆ խոսնակը երեկ սառը ցնցուղ արեց, թե՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Ու թեև Բաքվում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել, ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը, կասեի՝ հուզիչ ու հպարտանալու էր. Փաստորեն Միրզոյանը, որ ԱՄՆ-ում ներկայացնելու ՀՀ ԱԳՆ-ն իրոք հրավիրված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին որպես «գործընկեր», այլ ոչ թե՝ տանում են Բայրամովի հետ ժամադրության։
Շախ ու մատ քեզ, Բայրամով։ ԹԵ բա. «Հայաստանը պետք է ընտրի տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե տարածքային պահանջների ճանապարհը»։ Գիտե՞ս հեշտ կլինի Արաբատ Միրզոյանին համոզել, գիտեք բոլորը չգիտե՞ն, որ դու՛ք ունեք տարածքային նկրտումներ, դուք ագրեսոր եք, դուք կազմակերպեցիք ու իրականացրեցիք Արցախի հայաթափման ռազմական-ահաբեկչական պատերազմ, դուք իրականացրեցիք ցեղապանություն՝ ձեր մեծ... թե՞ արդեն ըստ ալիևի՝ փոքր եղբայր թուրքիայի իրականացրած Ցեղասպանության «դասագրքով»...
Շախ ու մատ ձեզ... մի գիշեր։
Այսօր արդեն ԱԳՆ-ից հայտնում են, որ Վաշինգտոնում «ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը»։
Ինչպիսի անակնկալ Միրզոյանի համար։
Ինչ ասենք Միրզոյանին ու նրա ղեկավարած կառույցին՝ լսեք քաղաքագետների վերլուծությունները, լրագրողների հարցերը։ Միգուցե այդպես գլխի ընկնեք, թե ուր ու ինչու են տանում-բերում ձեզ։
Իսկ մետաղի ջարդոն հավաքող ու փշակար արտադրող ընկերություններին ուրախացնենք՝ ձեր գործը առաջ կգնա, «կշարունակի». «ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ»՝ ասել է Մեթյու Միլլերը։
Անահիտ Ոսկանյան