Ամերիկյան ֆիլմերի հայ դիմահարդարը. Մի կնոջ պատմություն
Դիմահարդար, վարսահարդար և հատուկ էֆեկտների մասնագետ տիկին Թերեզայի ամերիկյան կարիերան սկսվել է դեռ 90-ականներին, երբ 1991-ի սեպտեմբերին տեղափոխվել է Լոս Անջելես։
Աշխատել է մոտ 200 ֆիլմերում, ամուսնու հետ իրենց առանձին ֆիլմերն են նկարահանել։ Ասում է՝ «փողին չի նայել», օրը 20 դոլարով էլ աշխատել է, միայն թե կինոյի աշխարհում լիներ։
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, այսօր էլ շարունակում է ռեկվիզիտներ տրամադրել ամերիկայն մի շարք ֆիլմերի նկարահանումների համար։
«Աշխատել եմ 200 ֆիլմում, ամուսնուս հետ պատրաստել ենք 10 ֆիլմ»,-պատմել է նա։