Պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ Սրբազան
«Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների, որ մեկը մյուսից ավելին է»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագատ Սրբազանի խոսքով, սա մեղք է կյանքում, երբ հավակնություններ ունեն անձնապես ամենաճշմարիտը լինելու, մանավանդ աշխարհաքաղաքական վերլուծությունների առումով, ինչից մենք լայն իմաստով ունենք սահմանափակ տեղեկություններ։
«Պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը: Մենք այն ընդհանրապես դուրս եք թողել մեր դիվանագիտական կյանքից»,- ասաց Սրբազանը։
Նա նաև նշեց, որ պետք է կենտրոնանալ մեր անելիքների վրա. «Միջազգային հանրությունը պետք է իրենց ցանկություններն իրենց երկրներում իրականացնի, մեզ հետ գործ չունեն: Կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում»։
«Այս մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք, իսկապես, կախված չլինենք այս կամ այն կենտրոններից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը այս կամ այն աղբյուրներից չսնվի թե նյութապես, թե գաղափարապես»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ՀՀ այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար. Ադոնց
- Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք. Վահագն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան