Մենք հիմա նրանց վերցնում ենք նորից նույն մեթոդով համակա՞րգ լինի. Սուքիասյանը դժգոհեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին Հայաստանում աշխատանքի վերցնելու օրինագծից
«Արդյո՞ք այս ամեն ինչից հետո այդ պատկերացումն ունեք, որ այդ մարմիններն էլ են թերացել աշխատանքում և նրանց աշխատանքի թերացումն էլ կա։ Մենք հիմա վերցնում ենք նորից նույն մեթոդով համակա՞րգ լինի, թե՞ ավելի ճիշտ է նոր կադրեր վերցնենք, նոր ՀՀ ազգային անվտանգության գիտակցությամբ, ՀՀ պաշտպանության, պետության կարևորության գիտակցմամբ, թե՞ 30 տարվա գիտակցությամբ ենք շարժվելու»,-ԱԺ-ում ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Սիմոնյանը մինչ այդ զեկուցեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որով հնարավորություն է տրվելու ԼՂ ԱԱԾ աշխատակիցներին աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցում։
Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ եթե պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն հայտնվի, ապա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոններ զբաղեցրած անձանց պետք է հնարավորություն տրվի շարունակել ծառայությունը։
Պաշտոն նշանակելիս հաշվի են առնվելու ինչպես Լեռնային Ղարաբաղում աշխատանքային ստաժը, այնպես էլ զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև կոչումները։ Օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և լիազոր մարմնում մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պաշտոնավարած անձանց վրա։ Այսինքն՝ ներդրված հավելումը լինելու է ժամանակավոր՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն կդադարի գործել։
«Սակայն այդ հնարավորությունից կկարողանան օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած անձինք»,-ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չափդ ճանաչի. ԱԱԾ փոխտնօրենը՝ լրագրողին
- Օրենսդրական փոփոխությամբ Արցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցել ՀՀ ԱԱԾ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին