2.5 մլրդ դրամ է հատկացվել ասֆալտապատմանը, Տիգրան Ավինյա՛ն, որտե՞ղ են այս գումարները. Սոնա Աղեկյան
«Երևան քաղաքը հայտնվել է անտեր, բարձիթողի վիճակում, նաև՝ քաոսի մեջ և այս ամենի հիմքում ընկած է այն, որ Երևանի քաղաքապետը լիազորությունները ստանձնել է ոչ հավուր պատշաճի և օրենքի տառին համապատասխան»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը դիմել է դատարան՝ վիճակրելով Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնի ստանձնման օրինականությունը։
Աղեկյանը նշեց, որ ներկայում Երևանում անսահմանափակ շինթույլտվություններ են արձանագրվում, կանաճապատ տարածքներն են վերանում։
«Մենք կարող ենք խոսել փոսալցման անորակ աշխատանքներից և համայնքային բյուջեի աննպատակ և անիմաստ վատնումից»,- հայտարարեց Սոնա Աղեկյանը։
Խոսելով աղբահանության մասին նա կարծիք հայտնեց, որ 2018 թվականից մինչ օրս աղբահանություն երևանում չի իրականացվում։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Երևան քաղաքում ստանձնելով միանձնյա, միահեծան իշխանություն՝ քաղաքը թողել է աղբի, փոշու մեջ և հնարավորինս զրկում է կանաչապատ տարածքներից»,-ասաց ավագանու նախկին անդամը։
Անդրադառնալով ասֆալտապատման ծրագրին՝ Աղեկյանը ներկայացրեց 2023 թվականի քաղաքապետարանի ասֆալտապատման աշխատանքների ցուցանիշները և հարցրեց. «2 միլիարդ 571 միլիոն 192 հազար դրամ հատկացվել է ասֆալտապատման, ասֆալտ-բետոնյա ծածկերի պահպանման ծառայություններին։ Հարց եմ տալիս Երևանում քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանին՝ որտե՞ղ են այս գումարները, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով ունենք ահազանգեր մեր վարորդներից, հետիոտներից, որ Երևանում կենտրոնական և ոչ կենտրոնական բակերում բազում են փոսերը և դրանք սնկերի պես օր-օրի աճում են»։
Նրա կարծիքով՝ փողոցներում ոչ թե միջանկյալ նորոգում պետք է կատարվի, այլ հիմնանորոգում։
Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև Երևանի կենտրոնի ծառազրկման, շինարարության չափանիշներին չհամապատասխանող շինթույլտվությւոնների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 2,5 մլրդ կհատկացնի Երևանի փողոցների ասֆալտապատմանը՝ մայրաքաղաքի սեփական մեծ բյուջեի պայմաններում
- Քաղաքապետարանի ամոթը. Հսկայական փոսը փակելու հույսը մնացել են ստվարաթղթե տուփերը
- Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները
- Ձեր քաղաքական ուժի ղեկավարի բրենդ դարձրած ասֆալտի, այսինքը՝ փոսալցման աշխատանքները երբևիցե կյանքի կոչվելո՞ւ են. Ստեփանյան
- Ճանապարհներ կան, որ վերջին 5 տարիների ընթացքում մի քանի անգամ են նույնիսկ ասֆալտապատվել. Սուրեն Պարսյան