Փարիզի քաղաքապետը լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր է
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կատարելու է իր խոստումը: Նա հաջորդ շաբաթ լողալու է Սենայում՝ ապացուցելու, որ գետի ջուրը մաքուր և հարմար է մրցումների համար։ Քաղաքապետը վստահեցրել է, որ օլիմպիական և պարալիմպիկ լողի մրցումները կանցկացվեն «մաքրված ջրում»։
Իդալգոն հավելել է, որ ինքը տալիս է «խոստումներ, որոնք կարող է կատարել», սակայն վերապահում է արել, որ չի կարող երաշխավորել միայն լավ եղանակ, որից կախված է նաև մրցումների անցկացումը։
Իշխանությունները երազում են, որ հուլիսի 26-ին, օլիմպիական խաղերի բացման օրը, լավ եղանակ լինի:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Իդալգոյի մասնակցությամբ լողը կարող է տեղի ունենալ հուլիսի 17-ին, տեղական ժամանակով 08:45-ին՝ քաղաքապետարանից ոչ հեռու ջրերում:
Քաղաքապետի հետ լողալուն հրավիրվել են արտոնագրված մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան