Ֆրանսիայում այրվում է գոթական հայտնի Ռուանի տաճարի աշտարակը
Հրդեհը բռնկվել է Ֆրանսիայում աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ հայտնի Ռուանի տաճարի աշտարակում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Ինտերֆաքսի փոխանցմամբ, հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։ Արտակարգ դեպքի պահին աշխատանքներ էին տարվում աշտարակի վրա։
Հրդեհի մարմանը մասնակցել է 63 մարդ, ներգրավվել է 33 մեքենա։ Տաճարը շրջափակված է։
Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Մետաղական աշտարակը կանգնեցվել է 19-րդ դարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին