Մեկ ժամից ավելի կանգնած ենք կառավարության մոտ, որևէ մեկը չհարգեց մեզ, չիջավ. արցախցի
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից հետո անհետ կորածների հարազատներին, ովքեր այսօր հավաքվել էին կառավարության մոտ, այպես էլ որևէ մեկը չմոտեցավ։
«Մոտ մեկ ժամ է այստեղ ենք, որևէ մեկը չհարգեց մեզ, մեր պահանջը, չիջավ վերևից ու ասեր՝ այսպես ենք անելու, այնպես ենք անելու»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ կմոտենան կառավարության ընդունարան՝ իմանալու ընթակարգն ու խնդրելու, որպեսզի կազմակերպեն հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Բենզինի պահեստի պայթյունից հետո 21 արցախցի անհետ կորած է համարվում։ Նրանց հարազատաները վստահ են՝ ողջ են, պահանջում են ՀՀ կառավարությունից զբաղվեն նրանց խնդրով, գտնել ու վերադարձնել Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք 21 անհետ կորած, բայց ոչ մեկ չի ուզում զբաղվել այդ հարցով. Արցախցի կին
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է