Այսօր զոհված Արմեն Մամյանը ծագումով Կոթի գյուղից էր, տան միակ տղան. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սրագսյանը գրում է.
«Վթարից զոհված, զորացրած զինվորը տան միակ տղան էր
Այսօր Սիսիանում վթարից զոհված, զորացրված զինվոր, 20-ամյա Արմեն Վրեժի Մամյանը ծագումով Տավուշից սահմանամերձ Կոթի գյուղից էր, Կոթիում բնակվում է նրա հորական տատը։ Մամյանների ընտանիքը մոտ 10 տարի ապրում է Իջևան քաղաքում։ Արմենը տան միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանն ասաց,որ Արմենը շնորհալի տղա էր, լավ երգում էր։ Արմենը կրում էր իր հոր հորեղբոր տղա Արմեն Մամյանի անունը,ով 1990-ական թվականների ազատամարտի ժամանակ Արցախում զոհվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան մոտ 300 մ գլորվել է հարակից ձորը. Փրկարար ծառայություն
- Նախնական տվյալներով, զորացրված զինծառայողները տաքսով ուղևորվելիս են եղել Երևան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում վթարից
- Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա 2 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին