Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան մոտ 300 մ գլորվել է հարակից ձորը. Փրկարար ծառայություն
Հուլիսի 11-ին, ժամը 11:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) մահացել են. վերջիններիս դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժած Հ. Ս.-ին (ծնված 2004 թ.) դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հարակից հրապարակումներ`
- Նախնական տվյալներով, զորացրված զինծառայողները տաքսով ուղևորվելիս են եղել Երևան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում վթարից
- Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա 2 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին