Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի բազմամյա համագործակցության այս տարվա էջը լրացրեց փառատոնի միջոցառումների ցանկը՝ առաջնաբեմ բերելով կինոաշխարհի այն հերոսներին, որոնց աչքն ու կարծիքը, քննող միտքն ու անտեսանելին վերծանելու տաղանդն այն ուղեցույցն է, որով հարաբերվում ենք կինոյի հետ։ ARARAT-ի և «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծագործական թիմերի նախաձեռնությամբ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնն ազդարարվեց կինոն քննող լրագրողներին պատվելու հատուկ երեկույթով։
Այսպես, հուլիսի 10-ին Գրանդ Հոթել Երևանում կայացած ARARAT կոկտեյլային ընդունելության ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի և Երևանի կոնյակի գործարանի կողմից հատուկ մրցանակներ հանձնվեցին «Պան Մեդիա» ընկերությանը՝ Pan.am կայքի Cinepan նախագծի սյունակագիր Արման Գասպարյանին՝ «կինոյի նկատմամբ անկեղծ սիրով վարակելու և ընդգրկուն շրջահայացքի» համար և «Կինոաշխարհ» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Ռուզաննա Բագրատունյանին՝ «Տարիներ ի վեր կինոլրագրությունն աննկուն պահելու» համար։
«Կինոն դիտելը դեռ գործի կեսն է, ամենն ավելի է ամբողջանում, երբ կինոյի մասին նաև խոսում են։ Այսօրվա մեր շնորհակալությունը ուղղում ենք այն մարդկանց, որոնք այդ խոսքը հասցնում են տեղ», - ասում է Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Կարծիքների արտահայտման թվացյալ բազմազանությունը մեր օրերում առավել քան երբևէ ընդգծեց մասնագիտական վերլուծությունների կարիքը, որոնց պակասը հաճախ բերում է արհեստածին խոսույթների ձևավորմանն ու տարածմանը։ Դարեր ի վեր արվեստի գործերի գրագետ իմաստավորումը հյուսել է արվեստի պատմությունը։ Կինոյի պարագայում մասնագիտական կարծիքն է, որ առավելապես վիզուալ այս արվեստը մենք կարողանում ենք ոչ միայն դիտել, այլև ընթերցել։ Մասնագիտական կարծիքն է, որ դարձնում է կինոն թե՛ հուզական, թե՛բանական վայելք։ Անչափ ուրախ ենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի մեր գործընկերները ողջունեցին գաղափարը և կազմակերպեցին այս երեկոն, որն ARARAT կոնյակի ուղեկցությամբ հյուրերի և մրցանակակիրների համար կդառնա ևս մեկ բարի հուշ», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ
- ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
- Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
- ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր
- «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
- ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր
- ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո
- ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
- Երբ միաձուլվում են զգացմունքը, բնությունն ու բարձր ճաշակը, ծնվում է ARARAT Honey-ն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին