Հայ շախմատիստները միջազգային մրցաշարում առաջին հորիզոնականներում են
«8th Batumi Municipality Cup» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ և այժմ Ա խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 6 հնարավորից ունի 5 միավոր:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սիմոն Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:
Բ խմբում միանձնյա առաջատարն է Մենուա Հակոբյանը, ով հաղթել է բոլոր 6 խաղերում:
Գ խմբում միանձնյա առաջատարն է Արայիկ Յավրյանը, ով ունի 5.5 միավոր:
Մինչև 12 տարեկան տղաների խմբում առաջատարներն են Գոռ Գրիգորյանը և Արմեն Հարությունյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է Անգելինա Միրաքյանը ով ունի 5.5 միավոր:
Մինչև 10 տարեկան տղաների խմբում միանձնյա առաջատարն է Միքայել Սարգսյանը, ով ունի 5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին