Ռուսաստանը ափսոսում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Երևանի մասնակցության համար. ՌԴ ԱԳՆ
«Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»,- Ռիա Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
Ըստ նրա, Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին։
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայացած այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի չափազանց ափսոսանքից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը քաղաքական կամք ունի՝ Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում կնքելու խաղաղության պայմանագիր. Միրզոյան
- Երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Էնթոնի Բլինքեն
- Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով- Բլինքեն եռակողմ հանդիպումը
- Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
- Միրզոյանի ակամա-կույր հանդիպումը Բայրամովի հետ
- Միրզոյանը մտքեր են փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ
- Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ
- Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում
- Բայրամովը նույնպես մեկնել է Վաշինգտոն
- Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ
- Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
- Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին