Նիկոլը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, աթոռամետ է. Շարմազանով
«Երկրում արդարադատություն լինելու պարագայում Արմեն Աշոտյանը ոչ միայն չպետք է լիներ մեղադրյալի աթոռին, կալանավորի աթոռին, այլ ընդհանրապես նման գործ չպետք է լիներ»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընդմիջմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ եթե մեր երկրում կա արդադարադոթյուն, ուրեմն Արմեն Աշոտյանը պետք է ազատ արձակվի դատարանի դահլիճից։
Խոսելով քաղաքական օրակարգային հարցերի մասին, Է.Շարմազանովն ասաց, որ ակնհայտ է՝ հավաքական Արևմուտքը նպատակ ունի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը Հարավային Կովկասի ճարտարապետությունը վերջնական իր շահերին համապատասխանեցնի, փորձում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնել, չնայած խաղաղության պայմանագիր չէ, «Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր է», քանի որ այս ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անում է ամեն ինչ բավարարելու Էրդողանի ու Ալիևի շանտաժներն ու պայմանները։
«Արդյոք Հայաստանը փոխում է վեկտորը։ Ասել եմ՝ 2018 թվականի հեղափոխության կամ պետական հեղաշրջման նպատակը եղել է վեկտորի փոփոխությունը, իսկ առանց Արցախի հանձնման հնարավոր չէր վեկտորի փոփոխություն։ Նիկոլը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, այլ աթոռամետ է ու ինքն իր աթոռապաշատության համար կարող է դառնալ ռուսամետ էլ, թուրքամետ էլ, արևմտամետ էլ, բացի հայամետից ու հայաստանամետից՝ ամեն ինչ կարող է դառնալ»։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս առկա չեն Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր. Պաշտպան
- Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրեցին
- ԵՄ-ն ՀՀ այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար. Ադոնց
- Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք. Վահագն Մելիքյան
- Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան
- Աշոտյանը քաղբանտարկյալ է, իսկ քաղբանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով. Պաշտպան
- CDI. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան