Գյուղացին պանդխտության ցուպը վերցնելու է, ո՞ւր գնա, ձեր մերժած Ռուսաստանը՞. Աշոտ Հարությունյան
«Սյունիքը, որ ուներ 43854 հեկտար վարելահող այդքան արդեն չունի, այդ թիվը պակասած է։ Տավուշի մարզը, որ ուներ 25579 հեկտար վարելահող, այսօրվա դրությամբ հաստատ չունի այդքան հեկտար հող, բոլորդ գիտեք՝ հայտնի պատճառներով»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին հեշեցրեց, որ 2019 թվականին ԱԺ-ում քննարկում էին թե Ջերմուկում որ մարզի անասուններն են արածելու և հարց հնչեցրեց. «Իսկ հիմա գիտեք, թե ո՞ւմ անասուններն են արածում, ո՞ւմ զորքն է այնտեղ կանգնած։ Հիշում եք, որ ասում էի քանդում եք երկիրը, ես չէի ասում որ քանդում եք գյուղատնտեսությունը, այդ ժամանակ ասում էի քանդում եք երկիրը։ Ասում էիք, ոչ, հետո հերթը հասավ գյուղանտնեսությանը»։
Հարությունյանը հարց հնչեցրեց, թե ինչու փակեցին գյուղատնտեսության նախարարությունը, որն պարենային անվտանգությունն էր ապահովում։
Նշելով, որ նախկինում խնդիրներին քաղաքական երանբ չեր տալիս՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարարն ասաց. «Բայց այսօր բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական հարթակում։ Ժամանակը ցույց տվեց, որ բոլոր ձախողումները, լինեն դիտավորյալ, կանխամտածված, թե՝ չիմացության հետևանք՝ միևնույնն է, դրանք կործանում են մեր երկիրը»։
Հիշեցնելով, որ կառավարության հերթական նիստում ինչ-որ ընկերության տվել են հերթական 52 մլն դրամի արտոնությունը՝ Հարությունյանն ասաց. «Այդ արտոնությունները գերազանցել են հարյուրավոր միլիոնները, այն դեպքում, երբ այսօր գյուղերում լուրջ խնդիրներ կա։ Ժողովուրդ, մտնում ենք գյուղեր՝ աղքատության հոտ է արդեն գալիս։ էն շենությունը կորել է, ժպիտը կորել է, գյուղի եռուզեռը կոտրվել է»։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը նկատեց, որ այն ոչ ճիշտ ազգակործան քաղաքականության հետևանք է։
«Գյուղացին պանդխտության ցուպը վերցնելու է ուր գնա, ձեր մերժած Ռուսաստանի դաշնություն, որ իր երեխայի ցամաք հացը վաստակի»,-ասաց Հարությունյանը։
Նա շեշտեց, որ գյուղացոըն չեն ֆինանսավորում աջակցության ծրագրերը կիսով չափ կրճատում նե, բայց դրա դիմաց ջերմոցային տնտեսություն հիմնելու համար 3 մլրդ դրամ գումար են տրամադրում՝ անտոկոս, որը 5 տարվա ընթացքում մեկ անձին միլիարդավոր դրամի աջակցություն է, միայն վարկային տոկոսներ չտալու արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում․ Մետաքսե Հակոբյան
- Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին