Պարզ չէ՞, որ դիտավորություն է կալանքը երկարացնելու, ինձ ինքնանպատակ, Փաշինյանի որոշմամբ այստեղ պահելու համար. Աշոտյանը
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգելուց հետո հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը դժգոհություն հայտնեց, որ նիստը նշանակվում է մեկ ամիս անց. «Դատարանը նախորդ շրջանում ջանքեր էր գործադրում, երեք օր իրար հետևից նիստեր նշանակում, մենք դա ընկալեցինք որպես գիտակցում այն հանգամանքի, որ արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող մեղադրյալ ունենք այս վարույթով։ Անհասկանալի է դիրքորոշման փոփոխությունը, թե ինչու է հաջորդ նիստը մեկ ամսից։ Առաջարկում ենք շաբաթական երկու նիստ ունենանք։ Վկաների հարցաքննությունը, առնվազն առաջինի հարցաքննությունը ավարտելուց հետո նոր հնարավորություն կունենանք մտածել խափանման միջոցի փոփոխության մասին։ Եթե նման ռեժիմով լինի... »։
Արմեն Աշոտյանն ասաց. «Երկրացրեցիք կալանքը երեք ամսով ևս՝ ասելով, որ բան չի փոխվել ու հաջորդ նիստը նշանակեցիք մեկ ամսից։ Այսինքն հոկտեմբերին հավաքվելու ենք ու ասեք՝ էլի բան չի՞ փոխվել։ Զավեշի է վերածվում։
Ո՞նց է փոխվելու, եթե հաջորդ նիստը մեկ ամսից է ու երկու ժամ տևողությամբ։ Պարզ չէ՞, որ դիտավորություն է կալանքը երկարացնելու, ինձ ինքնանպատակ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այստեղ պահելու համար»։
Այնուհետև դատավորն ասաց, որ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 18-ին ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
- Իմ երեխաները կտրված են հորից, բայց ես բանտում եմ, ոչ թե գերեզմանոցում` պատերազմի հետևանքով. Աշոտյան
- Այլևս առկա չեն Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր. Պաշտպան
- Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրեցին
- Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան
- Աշոտյանը քաղբանտարկյալ է, իսկ քաղբանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով. Պաշտպան
- CDI. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
- Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան