Այլևս առկա չեն Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր. Պաշտպան
«Այլևս առկա չէ Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի ժամանակ ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ իրենց կողմից դատարանին առաջարկվող այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանք, գրավ, հեղինակավոր անձանց երաշխավորություն, որոնք լիովին ունակ են չեզոքացնելու Արմեն Աշոտյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին վարույթն իրականացնող մարմնի այս փուլում արդեն առկա ցանկացած մտավախություն։
«Մենք առաջարկում ենք Արմեն Աշոտյանի կալանքը շարունակել տնային պայամաններում։ Մենք առաջարկում ենք տնային կալանքին համակցել խոշոր չափով գրավ խափանման միջոց, երկու հարգելի հանրային գործիչների՝ Խոսրով Հարությունյանի և Տիգրան Թորոսյանի երաշխավորությունը»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա նշեց, որ Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի անազատության մեջ է, մեկ տարի նա իր քաղաքական գործունեությունն իրականացնում է ճաղավանդակների ծանրությամբ պայմանավորված սահմանափակումներով, իր ընտանիքի անդամների, ընկերների հետ շփումն իրականացնում է ճաղավանդակների ծանրության ներքո։
«Մենք համարում ենք, որ Արմեն Աշոտյանը որևէ հանցագործություն չի կատարել, համարում ենք, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրեցին
- Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելը նույնիսկ իշխանություններին է պետք. Խոսրով Հարությունյան
- Աշոտյանը քաղբանտարկյալ է, իսկ քաղբանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով. Պաշտպան
- CDI. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Աշոտյանի գործով հաջորդ նիստում կքննարկեն խափանման միջոցի հարցը
- Արմեն Աշոտյան. Նախաքննական մարմինն իր ճաշակով խուզել է այդ նյութերը
- Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով վկաների հարցաքննությանը չի հեռարձակվում ուղիղ