ԵՄ-ն ՀՀ այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար. Ադոնց
«Եվրոպական ուղղությունում, ավելի քան վստահ եմ, խոսել եմ իմ նախկին գործընկերների հետ, ընկերների հետ, որոնք դեռ աշխատում են ԵՄ տարբեր կառույցներում, մեզ անդամակցության առումով չեն սպասում»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցը։
Նա նշեց, իհարկե, ողջունում են, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հեռանկարը դարձավ ՀՀ քաղաքական օրակարգի շատ կարևոր կետ։ Ըստ նրա, քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական, ազատությունների, մարդու իրավունքների առումով Հայաստանը որևէ կերպ պատրաստ չէ նույնիսկ հնչեցնելու ԵՄ-ին անդամակցելու ամբիցիան։
«Եվրամիությունը Հայաստանի այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար, մասնավորապես աշխարհաքաղաքական շահերը, հակառուսական, հակաիրանական այն օրակարգը, որն այսօր իրականացվում է»,- ասաց Ավետ Ադոնցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան