Եթե նա անբարոյական է քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականությունը նրա համար խաղ է. Արա Սահակյան
«Այսօր երկու տեսակետ կա, թե ով է այս մարդը, որի ձեռքում է հիմա իշխանությունը: Մի մասը կարծում է՝ նա համաձայնեցված ՀՀ-ն տանում է դեպի Արևմուտք՝ շրջվելով Ռուսաստանից, մյուս մասը կարծում է՝ նա ոչ մի սկզբունք չունի, բարոյական, քաղաքական որևէ արժեք,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:
Նրա խոսքով, պետք է հասկանալ՝ արդյո՞ք նրա գլխավոր նպատակն իշխանությունն ամեն գնով պահելն է, թե՞ կատարելն այն միսիան, որի համար բերվել է իշխանության:
«Ես օպտիմիստ եմ և մտածում եմ, այնումենայնիվ, նա այդ միսիան ուզում է կատարել։ Ենթադրում եմ, որ ինչ-որ սկբունքներ ունի: Ներողություն եմ խնդրում դրա համար։
Հետևաբար, նրա համար եթե երկրորդ տեսակետն է, և նա անբարոյական է քաղաքականության մեջ, ապա արտաքին քաղաքականությունը նրա համար խաղ է, գործիք է ներքին իշխանությունը պահելու, երկարաձգելու»,- ասաց Ա.Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսուհետ պարգևատրումներ կտա հարկադիր կատարողին
- Պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ Սրբազան
- Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք. Վահագն Մելիքյան