Շաբաթ օրը մեկնելու ենք Կոտայքի մարզ. Բագրատ Սրբազան
«Ինձ համար, որպես հայ հոգևորական, որը պարտադրված է եղել այս փողոցում, հրապարակում գտնվելու, հասկանալով մի բան, պատկերացնելով մի բան, տեսնելով զգալով, որ մեր երկիրը չի կարող չարիքը կառավարել, այն երկիրը, որտեղ ես ապրում եմ»,-Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց. «Չի կարող սատանան, նեռը լինել իմ իշխանավորը, իր կերպարով իշխանավոր չպետք է ունենամ ես»։
Տեղեկացնելով, որ նախորդ օրը հանդիպել է երիտաարդների, ուսանողական խորհուրդների հետ՝ Բագրատ Սրաբազանն ասաց, որ հրաշալի պատկեր է տեսել։
«Մարդիկ, որոնք իրենց երիտասարդական տարիքին, հավատում են, որ հաղթանակն ուղղակի ժամեր է հեռու, և իրենք են կերտելու այս պետությունը, վերականգնելու, պատիվն ու արժանապատվությունը հետ բերելու։ Դրա համար են նրանք հիմա Սուրբ Աննա եկեղեցու բակում, կարող էին այս ժամին այլ տեղեր լինել, բայց նախընտրել են այստեղ լինել»,-ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ «չարիքի տուն. թուղթ ու գիր անող, գուշակող են գալիս-գնում, ինչը խոսում է այն մասին, թե ինչպիսի մղձավանջի մեջ են ապրում։
«Այսօր էլ ինչ-որ դատարկաբանության մասին է խոսել՝ «Հայոց պատմության», «Հայաստանի պատմության»։ Դրանք իրար կեղծ հակադրմամբ փորձելով իր համար օրակարգ ստեղծել, իր գոյությունը քարշ տալու օրակարգ։ Սատանիզմ չէ՞ սա՝ վերցնել նույն իրականությունը բախել իրար, վերցնել Արագած ու Արարատ բախել իրար... Սա չարիք է՝ ինքնության, մտքի հանդեպ է չարիք՝ ամեն իմաստով և այն ուղղակի փաթեթով է, նրա տարածած մետաստազներն այնքան շատ են, որ ընդամենը մեկ ճանապարհ կա՝ վիրահատությամբ հեռացնել այդ գլխավոր ուռուցքը»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հավաքի վերջում Սրբազանը հայտնեց, որ շաբաթ օրը այցելելու է Կոտայքի մարզ։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացին պանդխտության ցուպը վերցնելու է, ո՞ւր գնա, ձեր մերժած Ռուսաստանը՞. Աշոտ Հարությունյան
- Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում․ Մետաքսե Հակոբյան
- Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել․ Բագրատ Սրբազան
- Պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան