Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման նպատակն էր քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը. Շարմազանով
«Այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ ադրբեջանացում։ Բայց, ցավոք, դա տեղի է ունենում երգ ու պարի տակ»,- լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը և ընդհանրապես նմանատիպ հանդիպումների նպատակն է քաղաքակիրթ տեսք ապահովել Հայաստանի ադրբեջանացմանը։
«Նման հանդիպումները քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի կապիտուլյացիային։
Հիմա Հայաստանի կապիտուլյացիան է, անունը դրել են խաղաղություն։ Սա խաղաղություն չէ, Հայաստանի ադրեջանացումն է, ազգային պետականության կործանում է»,- ասաց քաղաքական գործիչը։