«Հայոց պատմություն» առարկան այս պահին մեզ խնդրահարույց է թվում. Ժաննա Անդրեասյան՝ հիմնավորելով առարկայի անվան փոփոխությունը
«Որպեսզի դպրոցն իրականացնի այս խնդիրները, առանցքային է պատմության ուսուցանումը»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով, նոր ընդունված կրթության չափորոշչով սահմանված է հայրենագիտության և հասարակության ու հասարակական գիտությունների բնագավառը, որի շրջանակներում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները:
«Չափորոշչի մեկ այլ կետով որպես պարտադիր առարկա ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ Սա այս պահին մեզ խնդրահարույց է թվում, որովհետև «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը, ուստի նախագծով առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո»,-հայտարարեց Անդերասյանը:
Նախարար ասաց, որ առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում կցուցաբերեն տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը:
«Նորովի վերագնահատվելու են պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել նաև պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելու հնարավոր մարտահրավերների նկատմամբ շատ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, որը պետք է ամրապնդել»,-ասաց Անդրեասյանը և շարունակեց. «Պետք է հատուկ նշեմ, որ սա նաև նորովի իմաստավորում է տալիս Սփյուռքի և դրա գաղթօջախների պատմությանը՝ դրանք փոխկապակցելով ազգային պետություն ձևավորելու և այդ պետությունը զարգացնելու նպատակին: Այն նաև պատմության ուսուցանումը դարձնում է ավելի ներառական, քանի որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների պատմությունը, որոնք Հայաստանը դիտում են իբրև իրենց հայրենիք և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան