Քաղաքական 22:40 11/07/2024 Հայաստան

«Իմ քայլը» հիմնադրամի առաջին կրթամշակութային ծրագրի ոդիսականը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաջին կրթամշակութային ծրագրերում նաև մարզերի մշակույթի տներն էին ընդգրկված։ 2020թ․ մարտին հիմնադրամը հրապարակեց «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 10 ընտրյալների անունները։ Շահառուները մարզերի այն մշակույթի տներն էին, որոնք անհամեմատ բարվոք շենքային պայմաններ ունեն և ակտիվ գործունեություն են իրականացնում։ Ծրագրին Անդրադարձել է «Հետք»-ը։

Ընտրված մշակույթի տների աշխատակազմը խանդավառված էր, ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին անում, որ «մեծ փոփոխությունների» ակնկալիք ունեն։ «Թե ինչ հրաշալի նորություններ են սպասվում մեր համայնքի մշակութային կյանքում, կտեսնեք շուտով»,– գրել էր Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում։

Հաջորդական գրառումներով շարունակել են ոգևորել բնակիչներին․ «Ծրագրի շրջանակներում մշակույթի տանը սպասվում են բազմաթիվ փոփոխություններ` խմբակների, միջոցառումների, նորագույն տեխնիկայի, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ ․․․»։

Հիմնադրամը կազմակերպել է 10 մշակույթի տան աշխատակիցների այցը Մաչանանց տուն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն, «Էօն/aeon» ժամանցի կենտրոն, Ազգային պատկերասրահում Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցադրությունն են դիտել և այլն: Նաև փոխադարձ այցեր են կազմակերպվել մշակույթի տներ՝ միմյանց գործունեությանը ծանոթանալու նպատակով։

2019թ․-ին մեկնարկած այս բարեգործական ծրագիրն իրականացվելու էր երկու բաղադրիչով․ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ առաջին բաղադրիչը՝ մարդկային և տեխնիկական կարողությունների զարգացում, ամբողջությամբ իրականացրել են։ Տասը մշակույթի տների համար ճանաչողական այցեր ու հանդիպումներ են կազմակերպել, արդյունավետ աշխատելու հմտություններ սովորեցրել և այլն։

Հետո պատերազմ սկսվեց․ տնօրեններին տեղեկացրել են, որ մշակույթի տներում նախատեսված վերանորոգման աշխատանքները չեն իրականացվելու։ «Իմ քայլը» հիմնադրամից «Հետքին» հայտնում են, որ 2020թ․ հոկտեմբերի 28–ին և նոյեմբերի 20–ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում էր կայացրել վերանայել գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ ջանքերն ուղղելով երկրում ստեղծված հրատապ կարիքների բավարարմանը և սառեցրել է ընթացիկ ծրագրերի ամբողջ ծավալով կատարումը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչով հինգ մշակույթի տներում սանհանգույցների և երիտասարդական սենյակների վերանորոգում էր նախատեսվում։ 140 մլն դրամով վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեին Օշականի մշակույթի պալատի, Մրգաշատի, Մեղրաձորի, Բերդի մշակույթի տներում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում։ Իրականացման ժամկետ էր սահմանվել 2021թ․ սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի վերջը։

«Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի բյուջեն 175 մլն դրամ էր, որից 35 մլն-ով մարզերի 8 մշակույթի տների համար տեխնիկա պետք է գնեին՝ Մրգաշատ, Արթիկ, Մեղրաձոր, Գանձաքար, Լճաշեն, Բերդ, Ստեփանավան և Օշական։

Հիմնադրամը 2021թ․-ի հաշվետվության մեջ նշել է, որ 37 մլն 500 հազար դրամի տեխնիկա է տրամադրվել 9 մշակույթի տների՝ համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և էկրաններ, ձայնային տեխնիկա։ Իններորդը՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղի մշակույթի տունն է, որը նախապես ընդգրկված չի եղել ծրագրի այդ բաղադրիչում։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել «Վեգա» ընկերությանը Խաչիկ գյուղի մշակույթի տանը «Վեգա» խանութների ցանցից ձայնա և տեսատեխնիկա տրամադրելու համար:

«Իմ քայլը» հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը տեղեկացնում է, որ մշակույթի տների վերանորոգման աշխատանքներին հատկացված միջոցները վերաբաշխվել են 44–օրյա պատերազմի հետևանքները մեղմելուն ուղղված նախաձեռնություններին։ Հիմնադրամի ողջ ռեսուրսն ուղղվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։

Դ․ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլն իրականացվել է ամբողջությամբ, իսկ երկրորդ փուլը՝ մասամբ։ Մասամբ ասելով, հավանաբար,  նկատի ունեն, որ մշակույթի տան երիտասարդական սենյակները վերանորոգելու համար դիզայն էին պատվիրել։ Մշակույթի տների ֆեյսբուքյան էջերի գրառումներից նկատելի է, որ նրանք ամենից շատ վերանորոգման աշխատանքներին են սպասել։ Մեկ տարի շարունակ բնակիչներին ոգևորել են գալիք հաջողություններով, իսկ հետո չեն տեղեկացրել, որ այդ մասը չի իրականացվելու։

Վերանորոգման աշխատանքներից հրաժարվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը նախագիծն ու հանգանակություն կազմակերպելու համար նկարահանված տեսահոլովակը տրամադրել է մշակույթի տան տնօրեններին, որպեսզի անձամբ զբաղվեն ֆոնդահայթայթմամբ։ 

Բերդի համայնքային մշակույթի տունը փորձել է ֆինանսավորողներ գտնել։ 2021թ․ սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հիմնադրամն այժմ ֆոնդահայթայթում է իրականացնում Բերդի մշակույթի տան երիտասարդական սենյակի վերանորոգման համար՝ հղում տալով հիմնադրամի կայքին։ Սակայն, պատերազմից հետո այլևս նվիրատուներ չեն գտնվել։ 

Վերապատրաստումները և ճանաչողական այցերը շարունակվել են մինչև 2022թ․-ը, բայց նրանց չի հաջողվել «համայնքներում դրանց դերը վերաիմաստավորել», չնայած այդպես էին անվանել ծրագիրը։

Ծրագիրը լավագույն հնարավորությունն էր մշակույթի տների զարգացման ռազմավարություն մշակելու համար, որը չի արվել, և դա ֆինանսներով չի պայմանավորված։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարության մակարդակով արտադպրոցական կրթության վերաբերյալ ռազմավարություն չընդունեց։

Ռազմավարությունն անհրաժեշտություն է, որպեսզի մշակույթի տները կառավարման միատեսակ մոդել ունենան։ Գործունեության արդյունավետության իմաստով փաստարկված ամրագրվեր՝ դրանք պետք է գործեն որպես առանձին ՀՈԱԿ–ներ, թե կարող են նաև միավորվել այլ գործառույթ ունեցող հիմնարկների հետ, ինչպես հաճախ է պատահում։ Լուծարե՞լ, եթե համայնքի ղեկավարը շռայլություն է համարում արտադպրոցական կրթությունը ֆինանսավորելը, թե՞ պատժել «ՏԻՄ օրենք»-ով ամրագրված իրենց պարտավորությունները չկատարելու համար և այլն։ 

Վերջերս Կոտայքի մարզի օրինակով ներկայացրել ենք, որ 67 բնակավայրերում Խորհրդային Միության շրջանում կառուցված 57 մշակույթի տուն ու ակումբներից ներկայումս 21-ն է գործում։ Դրանց մեծ մասը լուծարվել է համայնքները միավորելուց հետո։ Փոխարենը վերջին վեց տարիների ընթացքում Կոտայքի մարզի համայնքներում սուբվենցիայի ծրագրով երկու մշակույթի տուն է կառուցվում՝ Ջրվեժ և Վերին Պտղնի գյուղերում։ Դրանով մշակույթի տների բաշխվածության անհամաչափության հարցը, իհարկե, չի լուծվում, հատկապես, երբ կասկածելի է՝ Վերին Պտղնիում գերեզմանոցի կողքին կառուցվող մշակույթի տունը կծառայի՞ նպատակին, թե՞ սգո սրահի կվերածվի։ Նշենք, որ սուբվենցիայի ծրագիրը կառավարությունն է հաստատում, բայց այդ հարցը սկզբունքային չի համարում»,-ասվում է հոդվածում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}