Տենոր Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ կերգի Փարիզի Օպերա Բաստիլում և Վիեննայի պետական օպերայում
Օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված հուլիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչելու է Ջակոմո Պուչչինի «Բոհեմ» օպերան։
Պուչչինիի «Բոհեմ» օպերայում տենոր Լիպարիտ Ավետիսյանը կմարմնավորի Ռոդոլֆոյին՝ հանդես գալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ տենոր Լիպարիտ Ավետիսյանը 2024-25 թատերաշրջանում կվերադառնա Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն «Եվգենի Օնեգին»-ով (Լենսկի), հանդես կգա Բավարիայի պետական օպերայում Նեմորինոյի («Սիրո ըմպելիք») և Ալֆրեդոյի («Տրավիատա») դերերգերով, Դրեզդենի Զեմպերօպերում Ռոմեոյի («Ռոմեո և Ջուլիետ») դերերում հանդես կգա առաջնախաղով: Առաջին անգամ կերգի Փարիզի Օպերա Բաստիլում (Մանտուայի դուքս, «Ռիգոլետտո») և Վիեննայի պետական օպերայում (Ռոդոլֆո, «Սիրո ըմպելիք»):