Քայլել եմ մենակ, տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի սահմանապահների, և որևէ վտանգ չեմ զգացել․ Լուսինե Բադալյանը՝ Կիրանց այցի մասին
«Մանիպուլյացիաների շղթան չի ավարտվում, որովհետև Կիրանցի բնակիչները չէին, բնակիչ էր ՝ մեկ կամ երկու հոգի։ Երբեք որևէ լրատվական հակառակ կարծիքները չի ներկայացնում, այսինքն՝ սա ևս մանիպուլյացիա է։ Դա հասարակության դժգոհություն չէր, դա կոնկրետ ընդդիմության դժգոհություն էր»,- FactorTV-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Կիրանց այցից հետո Բադալյանի գրառումը քննադատությունների առիթ դարձավ, հատկապես՝ Կիրանցի բնակիչների շրջանում։
Ըստ նրա՝ գրառման միտքը փշալարարի ու սահմանազատման հետ չէր կապված, այլ՝ հանրայնացման ոչ ենթակա աշխատանքների հետ։
«Այն ինչ ես եմ տեսել, ես գիտեմ։ Եվ ընդամենը մեկ մարդու մեկ հարցի մասին, չեմ պատրաստվում տասնյակ ինտերվյուներ տալ»,- ասաց Բադալյանը։
Հարցին, թե նա իրեն անվտանգ զգացե՞լ է Կիրանցում, Բադալյանն ասաց․ «Ես ինձ այնտեղ զգացել եմ անվտանգ, որվհետև ինձ համար կարևոր է , որպեսզի ՀՀ-ն ունենա սահմանազատված սահման և այդ փշալարները խոսում են այն մասին, որ այդ հատվածն ունի արդեն պետական սահմանագծված սահման։ Բնականաբար, ես այնտեղ քայլել եմ, քայլել եմ մենակ, տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի սահմանապահների, և որևէ վտանգ չեմ զգացել, ինչը որ նախկինում զգացել եմ այդ մասով անցնելիս։ Ես ինքն արմատներով Տավուշից եմ և հաճախ լինում եմ այնտեղ։ Մեր տան կողքի հատվածքները սահմանզատված չեն, ես երազում եմ այն օրվա մասին, երբ ամբողջ Տավուշը և ՀՀ ամբողջ սահմանը կլինի այդպես սահմանազատված, կահավորված և այդքան անվտանգ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան