Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում․ Մետաքսե Հակոբյան
Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում։Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց «Արդարություն և Վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով արցախցիների շրջանում իրականացրած քննարկումների և խնդիրների արձանագրումների արդյունքներից։
«Նախկին բնակավայրեր վերադառնալու համար արցախահայերը մի շարք անհրաժեշտ պայմաններ՝ Ադրբեջանի որևէ ենթակայության բացակայությունը , Արցախի անկախությունը, միջազգային երաշխիքների առկայությունը, հայկական զորքի առկայությունը։ Նշվում է, որ օտարերկրյա պետությունները կամ միջազգային կառույցվերի տված երաշխիքները հույս չեն ներշնչում՝ տարբեր պատճառաբանություններով գրեթե 100 տոկոսով դեմ են արտահայտվել որևէ ձևով Ադրբեջանի ենթակայության ներքո ապրելու հնարավորությանը։ Իսկ դուք հիշում եք՝ ինչպես էին այս իշխանությունները փորձում բոլորին համոզել, որ Արցախի ժողովուրդը դեմ չէ ադրբեջանցիների հետ ապրելուն։ Սա փաստ, որ դա լոկ իրենց նպատակն էր, որը փորձում էին բռնի ուժով իրականացնել»,- ասաց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ քննարկումների մասնակից արցախցիների մի մասը պնդել է, որ ապրելու է Հայաստանում։
«Նաև պնդել են, որ Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում։ Աբսուրդային բնակարանային ծրագիրը, որի համար արցախցիները ոչ թե բողոքում են գումարի քիչ լինելուց կամ բնակարան ձեռք բերելու անհնարինությունից, այլ այդ ծրագրի մեջ չկա վերադարձի բաղադրիչ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ հարաբերություններում ցանկացած զիջում սպառնալիք է՝ ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Արցախ վերադառնալու հույսերին․ Հակոբյան
- Սբ․ Աննա եկեղեցու բակում հավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր զոհված զինծառայողների․ ՈՒՂԻՂ
- Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին