Ոստիկաններն իրականացրել են «Պճղովի դեղձ դառնաս» օպերացիան
Հունիսի 30-ին, ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Ջ․-ն և հայտնել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել Քաղցրաշեն գյուղում գտնվող իր այգի և մեջը լցրել իր այգու միրգը ու հեռացել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 30-ին ժամը 02։00-ի սահմաններում 27-ամյա Բասո Մ․-ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհին գտնվող Արման Ջ․-ին պատկանող դեղձենու այգուց փորձել է կատարել մոտ 200 կգ դեղձի գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը քանի որ նա բռնվել է գողությունը կատարելու պահին:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բասո Մ․-ն հունիս 29-ին նշված դեղձենու այգուց կրկին անգամ գողացել է մոտ 100 կգ դեղձ, որը վաճառել է Հովտաշատ գյուղում գտնվող գյուղմթերքի շուկայում:Ոստիկանների կողմից Բասո Մ․-ն ձերբակալվել և նշված ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան