Ֆրանսիայի լեգենդ Պետին Մբապեին անհաջողակ է անվանել Եվրո-2024-ում ցուցաբերած խաղի համար
Ֆրանսիայի հավաքականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին քննադատել է հարձակվող Կիլիան Մբապեին՝ Եվրո-2024-ում ցուցադրած խաղի համար:
«Ինձ համար Մբապեն միանշանակ լավ ավագ չէ: Մի՞թե կապիտանի դերը մատնանշելն է իր թիմակիցների թերությունները: Բայց Կիլիանը նույնիսկ դրանում լավ չէր: Նրա դիմակի կամ կոտրված քթի շուրջ այս ամբողջ աղմուկը.: Արդյո՞ք Մբապեն առաջինն է, ով խաղում է կոտրված քթով։ Նա չի ցուցադրել առաջատարի որակներ ոչ դաշտում, ոչ էլ դրա սահմաններից դուրս:
Շատ լավ հիշում եմ նրա հայտարարությունները Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ, որտեղ նա ասում էր. «Ինձ ավելի շատ մտահոգում է իմ մտավոր ուժը, քան ֆիզիկական աշխատանքը»:
Բայց հոգեպես ձախողվեց, ֆիզիկապես ձախողվեց, որպես կապիտան լիակատար ձախողում էր։ Ինձ համար Մբապեն արժանի չէ ազգային հավաքականում ավագի թևկապին»,- sport.ru-ի հաղորդմամբ, Պետիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում 1։2 հաշվով պարտվել է Իսպանիային և ավարտել իր մասնակցությունը մրցաշարին։ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Կիլիան Մբապեն հինգ խաղում դարձել է մեկ գոլի (11 մետրանոց) և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Մբապե. Իմ Եվրոն ձախողվեց
- Դեշամն աջակցել է Մբապեին
- Պորտուգալիային հաղթելուց հետո՝ Մբապեն լուսանկարվել է Ռոնալդուի ընտանիքի հետ
- Արդյոք արդար է Ֆրանսիայի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը. Մբապեի արձագանքը
- Ֆրանսիայի հավաքականի մարզչի օգնականը խոսել է Մբապեի մարզավիճակի մասին
- Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
- Եվրո-2024. Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն
- Եվրո-2024. Լեհաստանի դեմ խաղում Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում
- Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
- Եվրո-2024. Մբապեն կոտրել է քիթը