Տպավորություն է լինում, որ մենք գործ ունենք պատի հետ․ Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտյանի գործով դատավարության մասին
«Տպավորություն է լինում, որ մենք պատի հետ գործ ունենք։ Անընդհատ փորձում ենք պատը հաղթահարել, երբ այն թվում է անհաղթահարելի»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգեց։
Մելիքյանը հիշեցրեց, որ անհասկանալի հանգամանքներում երեք նիստ չի կայացել և հնարավորություն չեն ունեցել գոնե մեկ վկայի հարցաքննություն ավատել։
«Բայց մոտեցումն այն է,որ դրա կարիքն էլ չկար, քանի որ շատ բան է այս ընթացքում փոխվել։ Ամեն դեպքում, քաղաքական դատավարություններն ունեն իրենց տրամաբանությունը և այս դատավարությունն այսօր ևս մեկ անգամ հաստատեց, որ եթե ոչ ամենակարևոր հարցերով կա որոշակի ազատություն և մենք ստանում ենք արդարությանը նմանվող որոշումներ, ապա կարևոր հարցերում, որն այս պահի դրությամբ Արմեն Աշոտյանի ազատությունն է, հեռանկարը չի երևում»,- ասաց նա։
Հարցին,թե արդյո՞ք դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և Աշոտյանի գործի միջև կապ կարելի է փնտրել, Մելիքյանն ասաց․ « Կարելի է կապ փնտրել։ Վերջին նիստերի ընթացքում մի քանի անգամ տեսանք՝ ի նպաստ պաշտպանության կողմի որոշումներ կայացվեցին ։ Դրանից հետո էլ կարգապահական վարույթ հարցվեց։ Ամեն դեպքում ես սա չեմ համարի պատահական։ Դա կարող է մահակի պես որոշակի ժամանակ ձգվել և իր հետևանքներն ունենալ հատկապես Արմեն Աշոտյանի ազատության հետ կապված հարցերի քննարկման ժամանակ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք սրտի, հայ չի. Աշոտյան
- Պարզ չէ՞, որ դիտավորություն է կալանքը երկարացնելու, ինձ ինքնանպատակ, Փաշինյանի որոշմամբ այստեղ պահելու համար. Աշոտյանը
- «Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց