Կառավարությունը սանկցիաներ կկիրառի իր տունը գրավադրած անապահով ընտանիքների նկատմամբ.Սոցապ նախարար
«Նոր համակարգով պարտադիր է դատնում աշխատնունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի անցումը։ Այսինքը, եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի՝ մենք միաժամանակ այն դիտարկում ենք, որպես աշխատանք փնտրելու հայտ և նրան առաջարկում, ենք աշխատանք։ Եթե մեր առաջարկը մերժվում է, ապա այն մենք կարողանում ենք դիտարկել նպաստի մերժման հիմք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգը, ինչի համար փոփոխություններ կկատարվեն «Պետական նպաստների մասին» և հարակրց 6 օրենքում։
«Փոփոխություններով աշխատունակ, բայց չաշխատող մարդկանց վերագրվելու է եկամուտ՝ կառավարության սահմանված չափով ու ժամկետներով, և ինչքան հրաժարվելու է կառավարության առաջարկած աշխատանքից, այնքան վերագրվող եկամուտի չափը մեծացվելու է մինչև սպառողական զանբյուղի արժեքի չափ, քանի որ ենթադրվում է, որ եթե հրաժարվում է, ուրեմն ունի այլ եկամուտի աղբյուր»,-հայտարարեց նախարարը և հավելեց.
«Նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից, կամ սանկցիա կկիրառենք եթե ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադնի»։
Վերջին սանկցիան նախարարը բացատրեց նրանով, որ դրանով կզսպեն անապահով ընտանիքի հնարավոր անօթևան դառնալու ռիսկը։
Հարակից հրապարակումներ`
- 24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
- Մինչև 40 % աղքատություն ունեցող Հայաստանում տնտեսագետներն ինչու են պահանջում 4% գնաճ. Պարզաբանում է Աղասի Թավադյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան