Քլունին կոչ է արել Բայդենին թողնել ընտրապայքարը
Դեմոկրատական կուսակցության գլխավոր դրամահավաքի ժամանակ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին կոչ է արել ԱՄն գործող նախագահ, նախագահի թեկնածոը առաջադրված Ջո Բայդենին դուրս գալ ընտրապայքարից։ Այս մասին գրում է BBC-ն։
Հոլիվուդյան դերասան և ականավոր դեմոկրատը դրամահավաքին ասել է, որ նախագահն իր կարիերայի ընթացքում հաղթել է բազմաթիվ մարտերում, «բայց միակ ճակատամարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է»։
Նա մեկնաբանությունը հնչեցրել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ տիկին Փելոսին միացել է կուսակցությունում աճող անհանգստությանը՝ նշելով, որ 81-ամյա պարոն Բայդենը պետք է որոշում կայացնի՝ մնալու է ընտրապայքարում Դոնալդ Թրամփի դեմ իր ձախողած բանավեճից հետո:
Բայդենը բազմիցս հայտարարել է, որ վճռական է Դեմոկրատական կուսակցության թեկնածու մնալու և նոյեմբերին 78-ամյա Թրամփին հաղթելու հարցում։
Քլունին New York Times-ին ասել է՝ շատ ահավոր ասել, բայց Ջո Բայդենը, ում նա հանդիպել է երեք շաբաթ առաջ դրամահավաքի ժամանակ, 2010-ի Բայդենը չէր, նույնսիկ 2020-ի Բայդենը չէր
«Նա նույն մարդն էր, ում բոլորս տեսանք բանավեճի ժամանակ»,- ասել է Քլունին։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Բայդենին հրավիրում է հերթական բանավեճի
- Բայդենն ասել է, որ միայն ինքը կարող է «դիմակայել Պուտինին»
- Washington Post-ը Բայդենի՝ մրցապայքարը լքելու մասին խոսք է պատրաստել
- Թրամփի հետ բանավեճից հետո Բայդենը բուժզննում է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան