Հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղարին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. հայտարարություն
Հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners
«Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության»,- հայտարարոթյուն է տարածել Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջը:
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ:
Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հայտնելով նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին:
Անցած շաբաթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխման կոմիտեի հետ աշխատանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան