Քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքով նախաձեռնվել է վարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով
«Արթմեդ» բժշկական կենտրոնում 32-ամյա կնոջ մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 187 հոդվածօ 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ հոդվածը վերաբերում է Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելուն։
Հոդվածի երկրորդ մասը սահմանում է.
«Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
«Իրականացվում է նախաքննություն, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու նպատակով, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։ Եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի մահվան պատճառը, համադրելով այլ ձեռք բերվող տվյալների հետ՝ կտրվեն իրավական գնահատականներ բուժանձնակազմի գործղությունների վերաբերյալ»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, Արթմեդ բժշկական կենտրոնի փոխտնօրենը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ վիրահատության ընթացքում կնոջ մահը վրա է հասել չարորակ հիպերթերմիայի հետևանքով։
Լուսանկարը՝ համացանցից։
Հարակից հրապարակումներ`
- Քթի վիրահատության ընթացքում կնոջ մահվան պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան. ԲԿ փոխտնօրեն
- 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան