Շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի. Լրագրող Անի Գևորգյան
«Մեզ վիրավորողներն այն, ինչ ասում էին ՔՊ-ական շրջապատում, այն, ինչ անում էին սոցիալական ցանցերում, չեն կարողանում անել դատարանում։ Տարբեր պատճառաբանություններով նրանք դատական նիստերին չեն մասնակցել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց լրագրող Անի Գևորգյանը։
Նա մոնիտորինգ է իրականացրել ու նկատել, որ իրենց ներկայացրած քաղհայցերի վերաբերյալ գրառումները, իրենց հասցեին մեկնաբանություններն իշխանության աջակիցները սկսել են ջնջել։
«Եթե կարող ենք ասել, որ քաղգործերով ունենք բարվոք վիճակ, ապա քրեական գործերով պատկերը շատ վատ է։ Օրինակ, քրեական գործերից մեկով ես տուժող եմ, իմ նկատմամբ եղել է ֆիզիկական ներգործություն, բայց որևէ մեղադրանք չկա։ Ես առանձին հանդիպում եմ ունեցել ՆԳ նախարարի հետ, խնդրել եմ հայտնաբերեն այն մարդուն, որ օրը ցերեկով ուղիղ եթերում հարվածել էր ինձ ու իմ օպերատորին։ Սա էլ է տարօրինակ, շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի»,-ասաց Անի Գևորգյանը։
Նա մանրամասնեց, ՔԿ-ում ասում են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ այդ անձինք հայտնաբերված չեն, իսկ հայտնաբերողը պետք է լինի ոստիկանությունը։
«Թե ինչով է զբաղված ոստիկանությունը, ես չգիտեմ։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ, երբ միջադեպ էր եղել Լևոն Քոչարյանի օգնականի ու Civic.am-ի լրագրողի միջև, միանգամից ձերբակալելու, ապա կալանավորելու որոշումներ էին կայացվել, հետո խափանման միջոցը փոխվել էր։ Այնուամենայնիվ եղան արագ զարգացումներ, իսկ մեր գործով ոչ մի զարգացում չկա, մինչդեռ դեպքը եղել է ուղիղ եթերում, լրագրողին ու օպերատորին հարված հասցրածն ազատ շրջում է»,-ասաց Գևորգյանը։
Լրագրողը հայտնեց, որ ինքն էլ Դիանա Մարտիրոսյանի նկատմամբ հայց է ներկայացրել, շուտով կլինի որոշում։
«Նա փողոցում ինձ տեսնելով պատրաստվում էր իր սպառնալիքը կյանքի կոչել»,-ասաց Գևորգյանը՝ հիշեցնելով նաև իր ու օպերատորի հետ կատարված դեպքերը Կիրանցում։
Իր նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ Գևորգյանը հաղորդում չի ներկայացրել, ժամանակ չի ունեցել, քանի որ իր աշխատանքը շարունակել է Կիրանցում։ Նա համոզված է, ցանկության դեպքում տեսագրության հիման վրա էլ դատախազությունը կարող էր քրեական վարույթ նախաձեռնել։
«Քանի որ մենք իշխանության տարբեր պաշտոնյաների անունների հետ կապվող լրատվամիջոցների աշխատակիցներ չենք, սայլը տեղից չի շարժվում, շարժվելու դեպքում էլ փաստաթղթերը մնում են անկյունում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ». Փաշինյանի աջակիցները լրագրողից ներողություն կխնդրեն ու փոխհատուցում կվճարեն
- Լևոն Քոչարյանի օգնականի նկառմամբ կիրառեց տնային կալանք
- Որևէ ոստիկան ինձ մատով չի կպել, միայն Փաշինյանի «ախռանայից» էին. լրագրող Անի Գևորգյան
- Լրագրող Անի Գևnրգյանին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից
- Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
- Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
- Լրագրող Անի Գևորգյանը կարծում է՝ Փաշինյանի ասուլիսից հետո իր եղբոր նկատմամբ գրոհները սկսել են Սուրեն Պապիկյանի հորդորով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան