Արշակյան. Սահմանազատման իմաստն է՝ ՀՀ-ին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին
«Սահմանազատման պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանին պատկանող տարածքները՝ Ադրբեջանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Հարցին՝ Հայաստանին պատկանող տարածքներից որո՞նք ենք վերադարձվել Հայաստանին, նա պատասխանեց. «Այս փուլում սրանից ավելի չեմ ուզում մեկնաբանել, չեմ կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի, դեմարկացիայի պրոցեսին։
Այս պահին սահմանազատված այն տարածքները, որոնց մասին խոսում ենք, հայտնի են։ Դրանք վերաբերվում են բնակելի բնակավայրերին, որտեղ մարդ չի ապրում, բայց բնակավայրեր են։ Այս փուլում այլևս նման բնակավայրեր չկան։ Առաջին փուլով դա է տեղի ունեցել, հաջորդ փուլով տեղի է ունենալու ամբողջական։
Ես ձեզ ասում եմ՝ պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին»։
Նա նշեց, որ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով. «Իմ տեղեկություններով՝ գործընթացի որևէ սառեցում չկա, գործընթացն աշխատանքային հունով շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սահմանազատման գործընթացը սառեցված է
- Քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել Փաշինյանի իրականացրած սահմանազատմանը․ GALLUP
- ՔՊ-ական պատգամավորները Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
- Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
- Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան