Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում. Սուրենյանց
«Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա 2018թ.-ից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր»,-գրում է «Առավոտ»-ը։
Արձագանքելով Սաղաթելյանի մահվան լուրին՝ քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Գնաց ավագ ընկերս՝ Մուշեղ Սաղաթելյանը, որի ամբողջ կյանքը պայքար էր, հերոսական էջերով գրված արցախյան առաջին պատերազմ, անզիջում դիմադրություն Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատված նվաստացուցիչ ռեժիմին:
Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում՝ իր կերպարի մեջ ամբողջացնելով հոր մաքառումը, նվիրումը Հայրենիքի հանդեպ:
Գնաս խաղաղությամբ Մուշեղ ջան, միշտ հիշելու եմ Քեզ, իմ ու քո բազմաթիվ հանդիպումները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին