Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը որոշել են ազատվել իրենց առանձնատնից
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը սկսել են ազատվել իրենց ընդհանուր անշարժ գույքից։ Այս մասին հայտնում են Daily Mail-ի լրագրողները։
Նրանց շրջապատից ինսայդերը պարզաբանել է, որ Լոպեսն ու Աֆլեքը վաճառքի են հանել ընդհանուր առանձնատունը, որի դիմաց ցանկանում են ստանալ 68 մլն դոլար։
«360»-ը գրում է, որ ինսայդերի հաղորդմամբ, Աֆլեքը տեղափոխվել է ապրելու իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ, իսկ Լոպեսը մտադիր է դատարանի միջոցով վերցնել դերասանի ունեցվածքն ու խնայողությունները։
Վերջերս մեկ այլ աղբյուր լրատվամիջոցներին հայտնել էր, որ Աֆլեքն ու Լոպեսն իբր բաժանվել են մի քանի ամիս առաջ։ Նրա խոսքով, դերասանը չի բացահայտել երգչուհու հետ իր հարաբերությունների մանրամասները, քանի որ փորձում է պաշտպանել նրա անձնական կյանքի իրավունքը։ Ինսայդերը հավելել է, որ Աֆլեքը պլանավորում էր հրապարակայնորեն հայտարարել ամուսնալուծության մասին մայիսին, սակայն փոխել է իր որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին
- Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան