«Ժողովուրդ». ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել և ԿԿՀ թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը և արցախցի իրավաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին փորձագետներից Վաղարշ Աղաբեկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հիմնականում դրական տրամադրվածություն են ունեցել Նարինե Ավետիսյանի նկատմամբ ու կողմ են եղել նրա թեկնածությանը, իսկ Վաղարշ Աղաբեկյանն ի սկզբանե ՔՊ-ականների «սրտով» չի եղել:
Երեկ՝ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունից առաջ, ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել և, ի վերջո, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց: Հավանաբար, իշխանականները փնտրում են իրենց «սրտի» թեկնածուին, ով անմնացորդ լոյալություն կցուցաբերի և աչք կփակի իրենց կոռուպցիոն սկանդալների վրա, բայց ընդդիմադիրների հայտարարագրերը կստուգվեն ամենայն մանրամասնությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին