45 տարվա ստաժ ունեցող արցախցին դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ասել են՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի
Բազմաթիվ արցախցիներ, թոշակի անցնելիս, ՀՀ-ում բախվում են խնդիրների: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, պարզվում է, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես՝ կենսաթոշակ նշանակելիս, չի հաշվարկվում 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը։ Համապատասխան բազաները բացակայում են, իսկ պատկան մարմիններն աշխատանքային ստաժի վերականգնումը տեսնում են դատական ճանապարհով։
Արցախցի Սամվել Սարաջյանի աշխատանքային 45 տարվա ստաժը Հայաստանում չեն հաշվում։ Բռնի տեղահանությունից հետո Հայաստանում լրացել է 63 տարեկանը, կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, պարզվել է՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի։
Նմանատիպ և այլ խնդիրների են բախվում բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արցախցիները մտադիր են կուտակային կենսաթոշակների խնդրի լուծումը գտնել դատարաններ դիմելով
- Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի, համակարգային լուծում է պահանջում. Արցախի ՄԻՊ