Բայդենը սխալմամբ Զելենսկուն ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ ներկայացնելով իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ սխալմամբ նրան անվանել է «նախագահ Պուտին»։
«Այժմ ես ուզում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով որքան համարձակ է, այնքան էլ վճռական: Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը:
Այնուհետև արագ ուղղել է իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Նա պետք է հաղթի նախագահ Պուտինին: Նախագահ Զելենսկի։ Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»։
«Ես ավելի լավ եմ»,- արձագանքել է Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:
«Շատ ավելի լավն եք», - պատասխանել է Բայդենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան