Շփումների ֆորմատը փոքր-ինչ փոխվել է, բայց որոշ առումով պահպանվել է. Արշակյանը՝ ՌԴ հետ հարաբերությունների մասին
«Ռուսաստանի միջխորհորդարանական հանձնաժողովի համանախագահն եմ, ունենք շփումների ֆորմատ, որը փոքր-ինչ փոխվել է, բայց որոշ առումով նաև պահպանվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Ռուսաստանում. «Կարող եմ ասել, որ խոսակցությունները բոլոր ուղղություններով բաց ու թափանցիկ են։ Բազմիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կան հարցեր, խնդիրներ, որոնց պատասխանները ակնկալում ենք։ Սրանք հարցեր են, որոնք բաց քննարկվում են։ Դրանք կապված են ՀԱՊԿ-ի գործունեության, միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի, Հայաստանի անվտանգային միջավայրի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում կանադացիների ներկայությունը վկայում է Հր.Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին. Գալուզին
- Ռուսաստանը ափսոսում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Երևանի մասնակցության համար. ՌԴ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը
- Հայաստանի՝ ներդրում անելուց հրաժարվելու հետևանքով ճշգրտումներ կարվեն ՀԱՊԿ բյուջեում. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին