ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում կանադացիների ներկայությունը վկայում է Հր.Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին. Գալուզին
Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին։ Ռիա Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բացասաբար ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս ասվել է»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով, Եվրամիության խնդիրն է՝ փորձել ոտք դնել Հարավային Կովկաս՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների։ Նա նշել է, որ Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական։
«Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության անձնակազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ ԵՄ դիտորդների աշխատանքից շոշափելի արդյունք չի գրանցվել, օրինակ՝ նրանց ներկայությունը չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին։ Սակայն առաքելությունը զեկույցներ է ուղարկում անմիջապես Բրյուսել և դրանք չի կիսում անգամ Հայաստանի հետ։
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքել ռուսական օբյեկտների, ինչպես նաև հարևան պետությունների վերաբերյալ»,- ասել է նա։
Նրա խոսքով, Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրագործման հիման վրա»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը
- ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ ցրում է կեղծ լուրերը և անկողմնակալ տեղեկատվություն է տրամադրում. Օլիվիե Դըկոտինյի
- ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն.Օլիվյե Դեկոտինի
- Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել.ԵՄ դիտորդական առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին